ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ԱՄՆ-ը չի լքի դաշինքը՝ անկախ այս երկրում նախագահական ընտրությունների արդյունքներից։
«Միացյալ Նահանգները կմնա հավատարիմ և կարևոր դաշնակից, քանի որ Միացյալ Նահանգների անվտանգության շահերից է բխում ավելի քան 30 ընկերներ և դաշնակիցներ ունենալը», – ասել է գլխավոր քարտուղարը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր կերպով զգուշացրել է, որ ԱՄՆ-ը չի օգնի Եվրամիությանը, եթե այն ենթարկվի զինված հարձակման։
Եվրահանձնակատարի խոսքով՝ Թրամփը նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ն մեռած է», և Միացյալ Նահանգները դուրս կգա դաշինքից, գրում է Politico թերթը։



