ԱՄՆ-ը կհրաժարվի ռուսական ուրանից նոր սերնդի ա...

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մտադիր է հրաժարվել ռուսական ուրանից հաջորդ սերնդի ատոմակայանների (ԱԷԿ) միջուկային ռեակտորների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով էներգետիկայի նախարարության հայտարարությանը։

Նախարարությունը հայտնել է, որ Վաշինգտոնը ուրանի այլընտրանքային մատակարարներ է փնտրում Ռուսաստանի Դաշնության փոխարեն։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մտադիր է 500 մլն դոլար հատկացնել այդ պայմանագրերի համար, նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է գտնել մինչև 20% հարստացված բարձրորակ ցածր հարստացված ուրանի վառելիքի (HALEU) մատակարարներ։