
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի Եմենի հութիներին ուղղված հարձակումները, հաղորդում է Associated Press-ը։ Թրամփը հայտարարել է, որ հութիները կապիտուլացիայի են ենթարկվել Միացյալ Նահանգների առջև։
Նա հավելել է, որ հուսթիները կդադարեցնեն Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։
Մարտի կեսին ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և հզոր ռազմական գործողություններ» եմենի հութիների դեմ։