Միացյալ Նահանգները մտադիր է հնարավորություններ փնտրել նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև մինչև 2024 թվականի վերջը նոր շփումների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Չինաստան կատարելիք այցի վերաբերյալ հատուկ առցանց ճեպազրույցում։
Պաշտոնյայի խոսքով, երկու կողմերն էլ «հստակորեն ուրվագծել են» շփումները «բարձր մակարդակով» շարունակելու կարևորությունը։
«Ես ակնկալում եմ, որ դրանք կշարունակվեն, մենք հնարավորություններ ենք փնտրում»,- ընդգծել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։



