ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել ավելի քան 7,000 թիրախների Իրանի ողջ տարածքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
«Այսօրվա դրությամբ մենք հարվածներ ենք հասցրել ավելի քան 7,000 թիրախների Իրանի ողջ տարածքում և նրա ռազմական ենթակառուցվածքներին։ Սա պարզապես աստիճանական առաջխաղացում չէ, սա ջախջախիչ ուժ է՝ կիրառված առավելագույն ճշգրտությամբ»,- հայտարարել է նա:
Հեգսեթը նաև նշել է, որ այսօր սպասվում է հարվածների ամենամեծ փաթեթը:
«Եվ այսօր դարձյալ սպասվում է հարվածների ամենամեծ փաթեթը։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր՝ ինչպես ես ասել եմ հենց առաջին օրվանից, մեր կարողությունները շարունակում են աճել, մինչդեռ Իրանի ներուժը շարունակաբար քայքայվում է։ Մենք հետապնդում և հարվածում ենք»,- հայտարարել է Հեգսեթը:



