ԱՄՆ-ը հարցեր ունի ՀԱՊԿ ուժեր տեղակայելու Ղազա...

Սպիտակ տանը կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ-ն հարցեր ունի ՀԱՊԿ ուժերի ներմուծման վերաբերյալ Ղազախստանի խնդրանքի օրինականության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ուշադիր հետևում ենք այն հաղորդագրություններին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուղարկել է իր հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան: Մենք հարցեր ունենք այս  խնդրանքի բնույթի վերաբերյալ՝ արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ: Մենք դա չգիտենք», – ասել է Փսակին:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը վերահսկելու է Ղազախստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հնարավոր խախտումները։

«Մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին և Ղազախստանի իրավապահ մարմիններին պահպանել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները՝ խաղաղ կարգավորումը պահպանելու համար», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։