ԱՄՆ-ը փոխգործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանի հետ ամերիկա-իսրայելական ռազմական հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ներգրավվածությունը Իրանի առնչությամբ կարող էր զգալիորեն ավելի մեծ լինել, նույնը վերաբերում է Չինաստանին։
«Խոսքը համեմատաբար փոքր ներգրավվածության մասին է։ Իրականում այդ երկու երկիրն էլ ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Եվ մենք զբաղվում ենք դրանով Ռուսաստանի հետ, Չինաստանը նույնպես մասնակցում է», - ասել է Թրամփը։



