
Ամերիկյան կողմը կարծում է, որ Չինաստանի միջուկային մարտագլխիկների զինանոցը գերազանցում է 600 միավորը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական զսպման եւ միջուկային ինտեգրման գծով շտաբի պետի տեղակալ Էնդրյու Գեբարան։ «Չինաստանը ԱՄՆ պաշտպանության առաջնային սպառնալիքն է եւ ձեռնամուխ է եղել իր միջուկային ուժերի զանգվածային ընդլայնմանը, արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը»,- հայտնել է նա Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հարցերի կոմիտեին:«Մեկ տարի առաջ այս կոմիտեի առջեւ իմ վերջին ելույթից ի վեր Չինաստանն ավելացրել է իր զինանոցը ավելի քան 100 միավոր միջուկային զենքով՝ հասցնելով իր ընդհանուր զինանոցը ավելի քան 600-ի»,- ասել է Գեբարան։ «Չինաստանը 2030թ. իր տրամադրության տակ կունենա ավելի քան 1 000 միջուկային մարտագլխիկ»,- եզրափակել է նա։