ԱՄՆ-ը և Իսրայելն արդեն լավ դաս են ստացել․ Արա...

ԱՄՆ-ը և Իսրայելն արդեն լավ դաս են ստացել՝ հարձակվելով Իրանի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ենթադրում եմ, որ մինչ այս պահը նրանք արդեն լավ դաս են ստացել, հասկացել են, թե ինչ ազգի հետ գործ ունեն՝ մի ազգի, որն իրեն թույլ չի տա տատանվել պաշտպանության հարցում և պատրաստ է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,- ասել է Արաղչին, ում խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն։