ԱՄՆ-ը և Իրանն իրականում ցանկանում են դադարեցն...

ԱՄՆ-ի և Իրանի բանակցային գործընթացում կան բազմաթիվ բարդ պահեր, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցություններն ունեն բավականին բարդ կողմեր: Սակայն ես ցանկանում եմ ձեզ հայտնել դրական պահերի մասին: Երկու կողմերն իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը: Նրանք ցանկանում են բացել Հորմուզի նեղուցը, լուծել արգելափակված նավերի խնդիրը: Այդպիսին է նրանց դիրքորոշումն ու մտադրությունները: Խնդիրը նրանում է, թե ինչպես դա ձևակերպել և ամրագրել թղթի վրա, որպեսզի կողմերը կարողանան ընդունել այն: Ներկայումս կողմերի միջև ուղերձների փոխանակումը շարունակվում է»,- ասել է Ֆիդանը Քաթարում՝ Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերադարձը պատերազմին, Ֆիդանի խոսքով, միայն կուժեղացնի ավերածությունները:

«Հորմուզի նեղուցի՝ որպես զենք օգտագործումը կանխելը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար: Այս առումով մենք սատարում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված անվտանգ անցման ապահովմանը և հետագայում ընթացիկ իրավիճակին վերադառնալու կանխմանը: Մենք մասնակցում ենք այդ ջանքերին, և մեր առաջնահերթությունը խաղաղ ու դիվանագիտական լուծումն է»,- նշել է Ֆիդանը: