ԱՄՆ-ը Բայդենի օրոք պարտավորվել է Կիևին 63,5 մ...

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սկզբից Վաշինգտոնը պարտավորվել է, ընդհանուր առմամբ, 63,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ինչպես նշվում է փաստաթղթում, «Բայդենի վարչակազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ավելի քան 63,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն»։ Սա ներառում է 62,9 միլիարդ դոլարի օգնությունը, որը հատկացվել է ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո։

Հինգշաբթի օրն ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ Կիևին տրամադրում է 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ, որը կներառի HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, HARM հակառադարային հրթիռներ, անօդաչու սարքեր և դրանց հակազդող սարքեր, ականներից և դարանից պաշտպանված MRAP զրահափոխադրիչներ, HMMWV զրահամեքենաներ, ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության սարքավորումներ, ինչպես նաև AT-4, TOW և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր: