
ԱՄՆ-ը անհանգստացած է ուկրաինական ճգնաժամին Հյուսիսային Կորեայի զինվորականների ներգրավվածությամբ։ Այս դիրքորոշումն է ճեպազրույցում ներկայացրել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ Ի պատասխան ուկրաինական ճգնաժամում Հյուսիսային Կորեայի զինվորականների ներգրավվածության վերաբերյալ մեկնաբանություններ կատարելու խնդրանքի՝ նա հայտնել է, որ Փհենյանը չի օգնում կարգավորմանը։ Նրա վարկածի համաձայն՝ երրորդ երկրները, այդ թվում՝ Հյուսիսային Կորեան, օգնում են շարունակել հակամարտությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ պատասխանատու են դրա համար։ Բրյուսի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է մտահոգվել ուկրաինական ճգնաժամում Հյուսիսային Կորեայի զինվորականների անմիջական մասնակցությամբ։ Նա պնդել է, որ [Հյուսիսային Կորեայի] զորքերի տեղափոխումը ռուսական տարածք, ինչպես նաեւ ցանկացած աջակցություն, որը Ռուսաստանը տրամադրում է Հյուսիսային Կորեային ի պատասխան, պետք է դադարեցվի։