
ԱՄՆ-ը ակտիվացրել է Գրենլանդիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը: Դա կարող է կապված լինել կղզին ձեռք բերելու Վաշինգտոնի ծրագրերի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ անցյալ շաբաթ Ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հրաման են ուղարկել ամերիկյան հետախուզական գործակալություններին։
Փաստաթուղթը, որն ուղղված է Կենտրոնական հետախուզական գործակալությանը, Ազգային անվտանգության գործակալությանը և այլ գերատեսչություններին, հանձնարարում է ուսումնասիրել Գրենլանդիայի տրամադրությունները անկախության և ԱՄՆ ռեսուրսների հնարավոր արդյունահանման վերաբերյալ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Վաշինգտոնի կողմնակիցներին գտնելուն։
Այս հրահանգը ամերիկյան վարչակազմի առաջին քայլերից մեկն էր, որը հստակորեն ուղղված էր կղզու վրա վերահսկողություն սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի իրականացմանը, նշում է հրատարակությունը։
Պարբերականը համոզված է, որ նման գործողությունները վկայում են ամերիկացի առաջնորդի մտադրությունների լրջության մասին։