ԱՄՆ-ը 30 օրով թույլատրել է հնդկական ընկերությ...

ԱՄՆ-ն հնդկական ընկերություններին տվել է 30-օրյա թույլտվություն՝ գնելու ծովում տանկերների մեջ գտնվող ռուսական նավթը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենտը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։

«Այս միտումնավոր կարճաժամկետ միջոցը զգալի ֆինանսական օգուտ չի բերի ռուսական կառավարությանը, քանի որ այն թույլ է տալիս գործողություններ իրականացնել միայն այն նավթի հետ, որն արդեն խցանված է ծովում»,- գրել է նա X սոցիալական ցանցում:

Լիցենզիան վերաբերում է միայն այն արտադրանքին, որը տանկերներ է բեռնվել մինչև մարտի 5-ը: Թույլտվությունը գործում է մինչև ապրիլի 4-ը:

Նախարարի կարծիքով՝ ընդունված միջոցը թույլ կտա թուլացնել համաշխարհային էներգետիկայի վրա Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով պայմանավորված ճնշումը:

Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար սահմանված 25 տոկոս լրացուցիչ տուրքը՝ հայտարարելով, որ փոխարենը Նյու Դելին պարտավորվել է հրաժարվել ռուսական նավթի գնումից: