Պենտագոնին մոտ 1,2 միլիարդ դոլար կպահանջվի Կարմիր ծովում տեղակայված ռազմանավերը պահպանելու և հրթիռները լրացնելու համար, որոնք օգտագործվում են Իրանի և Եմենի ապստամբ Անսար Ալլահ շարժման հարձակումները կանխելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով բյուջետային փաստաթղթերին։
Ինչպես նշվում է, 300 միլիոն դոլար կծախսվի «ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bataan երկկենցաղային գրոհային նավի և Eisenhower ավիակիր հարվածային խմբի նավերի չպլանավորված պահպանման վրա, որոնք գործողություններ էին իրականացնում Կարմիր ծովում»։ Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պահանջում է 276 մլն դոլար՝ լրացուցիչ SM-6 բալիստիկ հրթիռներ և 57,3 մլն դոլար՝ Tomahawk թեւավոր հրթիռներ գնելու համար։
Հարցումը վերաբերում է «Պաշտպանության դեպարտամենտի ծախսերին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում՝ կապված Իսրայելում իրավիճակի կամ տարածաշրջանում թշնամական գործողությունների հետ, որոնք անմիջականորեն կապված են Իսրայելի իրավիճակի հետ», - մեջբերում է գործակալությունը փաստաթղթերից մեկը։