ԱՄՆ-ում քվեարկությունն ավարտվեց

Ամերիկյան Ալյասկա և Հավայի նահանգների բնակիչները վերջինն են ավարտել քվեարկությունը, որից հետո ողջ երկրում ընտրատեղամասերը փակվել են։

Նախական արդյունքները ցույց են տալիս, որ ձայների մեծ մասը հավաքել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը։ Նա առաջատար է Կալիֆորնիա նահանգում (ընտրիչների 55 ձայն), Նյու Յորքում (29), Վաշինգտոնում (12), Վիրջինիայում (13) և այլ նահանգներում։
Գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն առաջատար է Տեխասում (38), Ֆլորիդայում (29), Հյուսիսային Կարոլինայում (15) և այլ նահանգներում։ Ձայների հաշվարկը շարունակվում է։

ԱՄՆ ընտրական համակարգը նախատեսում է պետության ղեկավարի անուղղակի ընտրություններ։ Նախագահին ընտրում է նահանգները ներկայացնող ընտրիչների 538 հոգանոց կոլեգիան։ Յուրաքանչյուր նահանգից ընտրիչների թիվը հավասար է Կոնգրեսում տվյալ նահանգի ներկայացուցիչների թվին։ Ընտրիչները պետք է քվեարկեն թեկնածուի օգտին, ով հաղթել է իրենց նահանգներում, սակայն պարտավորեցնող որևէ օրենք չկա։ Այսպիսով՝ թեկնածուն կարող է ստանալ ամերիկացիների առավելագույն թվով ձայները, սակայն պարտվել՝ ընտրիչների քիչ ձայների պատճառով։ Ընտրություններում հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն։