
Ամերիկացի սենատոր Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից) կասկածում են հիփոթեքային խարդախության մեջ։ Մերիլենդ նահանգի դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել օրենսդրի նկատմամբ, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դաշնային բնակարանային ֆինանսավորման գործակալությունը կարծում է, որ Շիֆը, բազմիցս կարող էր կեղծ բանկային և անշարժ գույքի տեղեկություններ տրամադրել՝ վարկի ավելի լավ պայմաններ ստանալու համար: Իրավիճակից կախված՝ նա իր հիմնական բնակության վայրը նշել է որպես Մերիլենդում կամ Կալիֆոռնիայում գտնվող տունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նմանատիպ իրավախախտման վերաբերյալ հետաքննություն է սկսել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի նկատմամբ։ Պետական մեղադրանքը պնդում է, որ հիփոթեքային վարկ ձևակերպելիս Ջեյմսը որպես հիմնական բնակության վայր նշել է իրեն Վիրջինիա նահանգի բնակարանը, թեև որպես պաշտոնյա նա պարտավոր է բնակվել աշխատավայրի մոտ, ինչպես նաև նվազեցրել է Նյու Յորքում իր գույքի չափը՝ վարկի համար ավելի շահավետ պայմաններ ստանալու համար։ Բացի այդ՝ հիփոթեք ստանալու հայտում նա որպես իր ամուսին նշել է հորը։