ԱՄՆ-ում իսրայելական ծագում ունեցող գործարարնե...

Նյու Յորքի դատարանը իսրայելական ծագում ունեցող գործարարներ Ալոն, Օրեն և Թալ Ալեքսանդր եղբայրներին մեղավոր է ճանաչել սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի մեջ։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ դատավճիռը նախատեսված է հրապարակել օգոստոսի 6-ին։

Գործի նյութերի համաձայն՝ հանցավոր գործունեությունը շարունակվել է առնվազն 10 տարի։ Կանանց հրավիրել են երեկույթների և գայթակղել շքեղ կյանքով՝ այդպիսով նրանց ներքաշելով իրենց ցանցը։ «Եղել են դեպքեր, երբ բռնաբարության ժամանակ նրանք կապել են իրենց զոհերին՝ ուշադրություն չդարձնելով վերջիններիս աղաղակներին», – նշվում է գործում։

Դատավարությունը տևել է հինգ շաբաթ, որի ընթացքում ցուցմունք են տվել 11 տուժածներ, այդ թվում՝ նրանք, ովքեր հանցագործության պահին եղել են անչափահաս։ Ըստ նրանց ցուցմունքների՝ եղբայրները նրանց նվերներ են տվել, ինչպես նաև թմրանյութեր մատակարարել։

Եղբայրների փաստաբանները հայտարարել են, որ նրանք, իրոք, տարված են կանանցով, սակայն բռնաբարողներ չեն։ Նրանք հերքել են նաև թմրանյութերի հետ կապված մեղադրանքները։