![ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներ...](/imgs/posts/medium/2025/02/2a48560.jpeg)
Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Կոլորադոյի հայ համայնքին։