ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել, եթե դրան հնարավոր չլինի հասնել դիվանագիտական ճանապարհով, կան այլ ուղիներ, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք կնախընտրեինք դրան հասնել դիվանագիտական ճանապարհով, ակնհայտ է, որ դա շուտով տեղի չի ունենա: Այսպիսով, մենք հոգ կտանենք, որ ունենանք հնարավորություններ և տարբերակներ՝ հասանելի գերագույն հրամանատարին, որպեսզի դա տեղի չունենա», – ասել է Քիրբին լրագրողներին:
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանա տեսնել Իրանի և Պակիստանի միջև վերջին իրադարձությունների սրացում։ Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այն կարծիքին է, որ Իրանին չպետք է թույլ տալ միջուկային զենք ստեղծել։



