ԱՄՆ-ում հայտարարել են, որ Պուտինին մարտի դաշտ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը չորեքշաբթի այցելել է Կիև։ Այցի ընթացքում նա ասել է, որ Մոսկվան պետք է «անակնկալներ» սպասի, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
«Այս գիշեր ես հեռանում եմ Կիևից՝ ոգեշնչված միասնությունից և արդյունքներից (կատարվածի), գալիք 2024 թվականով և Ուկրաինայի համար դրա բացարձակ ռազմավարական նշանակությամբ», - ասել է Նուլանդը։ 
«Նաև վստահ եմ, քանի որ Ուկրաինան ամրապնդում է իր պաշտպանությունը, Պուտինին սպասվում են որոշակի անակնկալներ մարտի դաշտում, և Ուկրաինան շատ լուրջ ձեռքբերումներ կունենա», - ասել  է նա:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից պահանջել էր գրեթե 106 միլիարդ դոլար՝ Ուկրաինային և Իսրայելին ֆինանսական աջակցության, ինչպես նաև ԱՄՆ սահմանների անվտանգության համար, սակայն հանրապետականները դեմ էին օգնության փաթեթին։