ԱՄՆ-ում հայտարարել են գազի ու նավթի վաճառքից...

Գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական անգամ ռեկորդային աճ են արձանագրել, չնայած արեւմտյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են՝ փորձելով վնաս հասցնել ռուսաստանյան տնտեսությանը: Այդ մասին,  ամերիկյան Oil Price պորտալի համար հոդվածում գրել Է վերլուծաբան Ռոբերտ Ռափիրը:

Հրապարակման հեղինակը ներկայացնում Է Գերմանիայի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ինստիտուտի փորձագետ Յանիս Քլյուգեի տվյալները, որոնց համաձայն, Էներգառեսուրսների վաճառքից եվրասիական երկիր փողի մուտքն աճել Է կիսով չափ:
«Գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական ռեկորդն են գերազանցել ապրիլին՝ մեկ ամսում 1,8 տրիլիոն ռուբլի՝ մարտ ամսվա 1,2 տրիլիոնի փոխարեն: Չորս ամիս անց դաշնային բյուջեն ստացել Է 2022 թվականին գազի ու նավթի մատակարարումներից պլանավորված եկամուտի կեսը (9,5 տրիլիոն ռուբլի)»,-վերլուծաբանի խոսքը մեջբերում Է Oil Price-ը:

Ինչպես նշել Է Ռափիրը, նա նախազգուշացրել Է, որ Արեւմուտքի սահմանափակիչ միջոցները կարող են հայտնվել նաեւ Մոսկվայի ձեռքում: Ավելի վաղ նա կանխատեսում Էր, որ Ռուսաստանը կբարգավաճի, եթե կարողանա առաջվա նման այն երկրներին վաճառել Էներգառեսուրսները, որոնք հրաժարվել են աջակցել պատժամիջոցներին:

«Հնարավոր չԷ ամբողջովին հանել ռուսական նավթը շուկայից՝ թույլ չտալով գների բարձրացում բարելի դիմաց ընդհուպ մինչեւ 200 դոլար: Բացի այդ, գների աճի հետ բարձրանում Է ռուսաստանյան նավթի գրավչությունը: Օրինակ, հենց հիմա Չինաստանը եւ Հնդկաստանն այն զեղչով գնելու հսկայական շարժառիթ ունեն»,-պարզաբանել Է վերլուծաբանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: