ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ հայեր, տեղեկացրել է Լոս Անջելեսի օկրուգի դատախազությունը։
Մեղադրյալները ոչ միայն գողացել են տարեց մարդկանց անձնական տվյալները, այլեւ օգտագործել դրանք թանկարժեք անշարժ գույքով ապահովված վարկեր ստանալու, ֆինանսական փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ ընկերությունների միջոցով միլիոնավոր դոլարներ լվանալու համար։
Գործով ենթադրվող ընդհանուր վնասը կազմում է մոտ 17.4 միլիոն դոլար, իսկփաստացի վնասը՝ մոտ 6 միլիոն դոլար։
«Կալիֆոռնիան լայնածավալ խարդախության սխեմաների պակաս չունի։ Այսօրվա գործողությունը միայն մեկն է բարդ սխեմաների շարքից, որոնց միջոցով հանցագործները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիները, խաբել են ԱՄՆ քաղաքացիներին եւ հարկ վճարողներին՝ զրկելով նրանց դժվարությամբ վաստակած ունեցվածքից։ Այս գործով մեղադրյալները կենթարկվեն խիստ պատիժների»,- ասել է ԱՄՆ դատախազի առաջին օգնական Բիլ Էսեյլին։



