Վաշինգթոն նահանգի Տակոմա քաղաքի դպրոցի վրա հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել, հաղորդում է New York Post-ը՝ հղում կատարելով հրշեջ ծառայությանը: Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումը կատարել է աշակերտներից մեկը՝ դանակով:
Վիրավորների թվում են հինգ դպրոցականներ և անվտանգության մեկ աշխատակից։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել աշակերտների միջև վեճի պատճառով։
Հաղորդվում է, որ հարձակվողը նույնպես վնասվածքներ է ստացել։



