ԱՄՆ-ում դպրոցի աշխատակիցը 9 տարվա ազատազրկման...

ԱՄՆ-ում ում դպրոցի աշխատակցուհի Վերա Լիդելը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ 1,5 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 11 հազար հավի թևիկներ գողանլու համար, հաղորդում է Sky News-ը։

«Դպրոցները փակվել էին համաճարակի պատճառով, բայց շրջանը շարունակում էր սննդի փաթեթներ ուղարկել հեռավար սովորող աշակերտներին: Լիդելը հսկայական քանակությամբ սնունդ է գնել և դուրս բերել դպրոցական բեռնատարով, իսկ աշկերտները հավի ոչ մի թևիկ այդպես էլ չէին տեսել»,- պարզաբանում է պարբերականը։

68-ամյա կնոջ սխեման չբացահայտված կմնար, եթե հանկարծակի ստուգումներ չլինեին։ Պարզվել է, որ սննդի ծախսերը գերազանցել են բյուջեն 300 հազար դոլարով։ Հետագայում հետաքննությունը ցույց է տվել, որ Լիդելը, ով ավելի քան 10 տարի աշխատել է դպրոցում, համաճարակի ժամանակ չարաշահելով աշխատանքային դիրքը՝ գողացել է 1,5 միլիոն դոլար արժողությամբ սնունդ։