ԱՄՆ-ում չինացի ռոբոտ-փոշեկուլները սկսել են հե...

Չինական Ecovacs ընկերության ռոբոտ-փոշեկուլները սկսել են ռասիստական ​​վիրավորանքներ բղավել ԱՄՆ-ում։ Դա հնարավոր է դարձել հաքերային հարձակման արդյունքում, հայտնում է ABC News-ը։

Հանցագործները վերահսկողության տակ են վերցրել Ecovacs Deebot X2 ռոբոտ փոշեկուլները ԱՄՆ մի քանի քաղաքներում՝ վերահսկելով դրանց շարժը և ներկառուցված բարձրախոսների միջոցով բղավելով անպարկեշտ արտահայտություններ: Մինեսոտայի իրավաբան Դենիել Սվենսոնը բախվել է այս խնդրին, երբ նրա ռոբոտը սկսել է տարօրինակ վարքագիծ դրսևորել և ռասիստական ​​վիրավորանքներ բղավել։

Նմանատիպ միջադեպեր են գրանցվել մի քանի մարդկանց մոտ ԱՄՆ-ում: Մի դեպքում ռոբոտը հետապնդել է տիրոջ շանը, իսկ մյուս դեպքում՝ գիշերը հայհոյանքներ է հնչեցրել