ԱՄՆ «շաթդաունի» պատճառով դադարեցվել է Ուկրաին...

Կիևի և Վաշինգտոնի միջև զենքի մատակարարման և անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության վերաբերյալ բանակցությունները կասեցվել են ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակից դադարեցման՝ «շաթդաունի» պատճառով, հաղորդում է The Telegraph-ը։

Հրապարակման համաձայն, հանդիպումների չեղարկումը պայմանավորված է նրանով, որ հարյուր հազարավոր դաշնային աշխատակիցներ, այդ թվում՝ Պենտագոնի և Պետդեպարտամենտի աշխատակիցները, ուղարկվել են չվճարվող հարկադիր արձակուրդի։

Կիևը վախենում է, որ ուշացումները կազդեն նաև ապագա նախագծերի վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների փոխանակման լայնածավալ պայմանագրի վրա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին կոչ էր արել տրամադրել Tomahawk թևավոր հրթիռներ։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ քննարկում է այս նախաձեռնությունը։