ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմի մասշտաբները կրճատելու առաջարկը։ Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատը նույն կերպ կվարվի, ինչը ԱՄՆ նախագահին գործողությունների գրեթե լիակատար ազատություն կտա հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին գրում է «Politico» պարբերականը։
Քվեարկությունը, որն ավարտվել է 47 կողմ, 53 դեմ հարաբերակցությամբ, հիմնականում բաժանվել է ըստ կուսակցական պատկանելության. հանրապետական սենատորները միավորվել են՝ մերժելու օրինագիծը, որի գործողության շարունակման համար անհրաժեշտ կլիներ Կոնգրեսի հավանությունը։



