
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվում է, որ Ռուբիոն Ֆրանսիայի իր գործընկերոջն է փոխանցել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին տուն վերադարձնելու և Գազայում պատերազմին վերջ տալու հարցում։
Ռուբիոն ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունները ՝ ի պաշտպանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրի:
Ռուբիոն և Բարոն պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը բանակցային կարգավորման և կայուն խաղաղության միջոցով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ավարտին հասցնելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև քննարկել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների և սահմանափակումների վերականգնումը և համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը երբեք չպետք է մշակի կամ ունենա միջուկային զենք: