ԱՄՆ պետդեպարտամենտը Փաշինյանի համար ամերիկացի...

Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը հաճախ է խոսել Հայաստանի ինքնիշխանության, հավասարը հավասարի հետ խոսելու եւ հայկական շահերը առաջ մղելու մասին: Սակայն զարմանալիորեն այս «աքլորացումները» մնացել են զուտ կարգախոսային տիրույթում կամ էլ ազդեցություն ունեցել միայն հայ-ռուսական հարաբերությունների վրա: Եվ ահա, այսօր հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի ողջ քրեա-իրավական համակարգը դրվելու է ամերիկացի ինչ որ խորհրդականի ոտքերի առաջ` ոստիկանությունից եւ դատախազությունից մինչեւ նոր ձեւավորվող հակակոռուպցիոն կոմիտե:

Բանն այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է մրցույթ Հայաստանում հատուկ խորհրդականի համար, ով օգնելու է Հայաստանի իշխանություններին պայքարելու կոռուպցիայի դեմ: Ուշադրություն, խորհրդականի հաստիքը կարող է զբաղեցնել միայն ԱՄՆ քաղաքացին: Իսկ պայմանները եւ լիազորությունները առավել քան ուշագրավ են:

Ըստ էության, Հայաստանում բոլոր այն օղակները, որոնք քրեական իրավունքի հետ կապ ունեն, գործ, վարույթ հարուցելու իրավունք ունեն եւ այլն, այսուհետ հլու հնազանդ հպատակի նման լսելու են այդ ամերիկացի խորհրդականին եւ շարժվելու են նրա ցուցումներով եւ նա է ասելու, թե Հայաստանում ով է կոռուպցիոներ եւ ով ոչ:

Հասկանալի է, չէ, թե սա ինչ ական է, որովհետեւ սա կարող է դառնալ արդեն Հայաստանը աշխարհաքաղաքական «բազարների» մեջ ներքաշելու լավագույն գործիքը եւ կարող է բերել հայկական պետականության վերջնագծին: Փաստորեն, Փաշինյանի ինքիշխանությունը հենց սա էր նշանակում, Հայաստանը ոլորտ առ ոլորտ դնել օտարի ոտքերի տակ: Հիմա արդեն պարզ է չէ, թե ինչու էին իշխանության այսպես ասած սորոսական ճամբարում ինչու ոգեւորվել իրավապահ համակարգի բարեփոխումներով: Ու թե այս ամբողջի վերջը ինչ է լինելու, հայտնի է միայն Աստծուն: