
Ամերիկայի Միացյալ Նահանգների ընդհանուր պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 33 տրիլիոն դոլարը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքն այժմ կազմում է 33,044 տրիլիոն դոլար։ Երեք ամիս առաջ պետական պարտքի չափը հատել էր 32 տրիլիոն դոլարի սահմանագիծը։
Ըստ The New York Times-ի փորձագետների՝ 2030 թվականին ամերիկյան պետական պարտքը կարող է աճել մինչև 50 տրիլիոն դոլար։ Դա տեղի կունենա նույնիսկ ծախսերի կրճատման վերաբերյալ վերջերս կնքված երկկողմանի համաձայնության դեպքում: