ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու է իր նախընտրական շտաբի պետ 67-ամյա Սյուզի Ուայլսին, որը հայտնի է «սառցե փոքրիկ» (Ice baby) մականունով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կին է նշանակվելու:
«Սյուզի Ուայլսն օգնեց ինձ հասնել Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ քաղաքական հաղթանակներից մեկին և իմ 2016 և 2020 թվականների հաջող արշավների անբաժանելի մասն էր: Սյուզին կոշտ է, խելացի, նորարարական մոտեցումներով, վայելում է համընդհանուր հիացմունք և հարգանք», - ասել է Թրամփը: