ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների չնչին տա...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների չնչին տարբերությամբ մերժել է պատերազմական լիազորությունների մասին բանաձևը, որը կկանգնեցներ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմն Իրանի դեմ և կպահանջեր Կոնգրեսի թույլտվությունը ցանկացած հետագա հարձակման համար, հաղորդում է Al Jazeera-ն։

Հինգշաբթի օրը կայացած քվեարկության արդյունքը Պալատում եղել է 219 կողմ և 212 դեմ, որտեղ Թրամփի կուսակից հանրապետականները վերահսկում են տեղերի չնչին մեծամասնությունը:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել։ Նախագահները կարող են միակողմանիորեն իրականացնել որոշակի ռազմական գործողություններ, սակայն իրավաբան գիտնականները վաղուց պնդում են, որ ըստ ԱՄՆ հիմնադիր փաստաթղթի՝ այդ լիազորությունը կիրառելի է միայն երկրի անմիջական ինքնապաշտպանության դեպքերում։

«Դոնալդ Թրամփը թագավոր չէ, և եթե նա կարծում է, որ Իրանի հետ պատերազմը բխում է մեր ազգային շահերից, ապա նա պետք է գա Կոնգրես և ներկայացնի հիմնավորումները»,- ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Գրեգորի Միքսը: