ԱՄՆ-ն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին դիտարկում է որպես պետության ապագա առաջնորդ, պնդում է Politico պարբերականը՝ հղում կատարելով Սպիտակ տան վարչակազմի աղբյուրներին:
«Թրամփի վարչակազմը Իրանի խորհրդարանի խոսնակին դիտարկում է որպես պոտենցիալ գործընկեր և նույնիսկ ապագա առաջնորդ»,- ասվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպիտակ տան կողմից բանակցային գործընկեր գտնելու շահագրգռվածությունը վկայում է հակամարտությունից դուրս գալու ցանկության մասին։ «Նա (Ղալիբաֆը – խմբ.) ամենահեռանկարային թեկնածուներից մեկն է»,- նշել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:



