ԱՄՆ-ն որոշել է ժամանակից շուտ դուրս բերել իր...

Sky News Arabia-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ը հանկարծակիորեն որոշել է Իրաքի երկու բազաներից (Այն ալ-Ասադ և Վիկտորիա) դուրս բերել իր բոլոր զորքերը։

Աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան զորքերը սկսում են իրենց անձնակազմի տեղափոխումը դեպի Էրբիլ և հարևան արաբական երկիր։

Հաղորդվում է, որ «ամերիկացիները իրենց իրաքցի գործընկերներին տեղեկացրել են, որ կարագացնեն զորքերի դուրսբերման գործընթացը և չեն հետևի երկու երկրների միջև շրջանակային համաձայնագրով սահմանված ժամանակացույցին»։

Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Սաբահ ալ-Նումանը անցյալ երկուշաբթի հաստատել է, որ կոալիցիոն ուժերի դուրսբերումը Իրաքից կառավարության ձեռքբերումներից մեկն է՝ նշելով, որ դա ցույց է տալիս ահաբեկչությանը դիմակայելու Իրաքի կարողությունը։

Հաղորդվում է, որ Իրաքում միջազգային կոալիցիան պարզաբանել է, որ դա դեռ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ավարտը չէ։ Հստակեցվում է, որ «Իրաքում կոալիցիայի ռազմական առաքելությունը կանցնի անվտանգության ոլորտում ավելի ավանդական երկկողմ գործընկերության»։