Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապա...

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում  իրականացրել են շրջայցեր և  ստուգողական գործողություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել  նախկինում դատապարտված  հանցավոր հակում ունեցող 106 անձիք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները շարունակական են։