430 հազար տարվա վաղեմության վնասվածքներ․ ի՞նչ...

Գիտնականներն ուսումնասիրել են Իրաքյան Քուրդիստանի Շանիդար քարանձավում հայտնաբերված նեանդերթալցու (անհետացած մարդու տեսակ է)  մնացորդները։ Նրա թիակի ոսկորի վրա հայտնաբերվել է 15 մմ տրամագծով անցք, որը կարող է լինել մարդու կողմից մեկ այլ մարդու դեմ նիզակ կիրառելու ամենահին հայտնի ապացույցը։ Քեմբրիջի համալսարանի հետազոտության ղեկավար, հնագետ Էմմա Պոմերոյի խոսքով՝ վնասվածքի տեղն ու բնույթը վկայում են, որ նեանդերթալցուն մահացու հարվածը, հավանաբար, հասցվել է առջևից։ Նիզակը կարող էր ծակել կրծքավանդակը՝ վնասելով թոքերն ու խոշոր արյունատար անոթները։ 

Այնուամենայնիվ, գիտնականները չեն բացառում, որ վնասվածքն առաջացել է որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։ Նույն քարանձավում ավելի վաղ հայտնաբերվել էին մեկ այլ նեանդերթալցու մնացորդներ՝ կողոսկրի վնասվածքով, որը, ենթադրաբար, հասցվել էր քարե ծայրով նիզակով։ Մարդկանց միջև նախապատմական բռնության այլ ապացույցներ են հայտնաբերվել նաև Իսպանիայում։ Այս գտածոները վկայում են, որ մարդկանց միջև բռնությունը գոյություն է ունեցել դեռևս գյուղատնտեսության զարգացումից և նստակյաց կյանքին անցնելուց շատ առաջ։ Սակայն գիտնականները դեռ պետք է պարզեն, թե որքան տարածված էր այն և երբ առանձին հարձակումները վերածվեցին կազմակերպված բախումների ու պատերազմների։