ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկում է ռազմական գործո...

ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկում է ռազմական գործողությունների դադարեցման «էլ ավելի վատ» պայմաններ, քան նախկինում էին, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը։ Հայտնում է Ռիա Նովոստին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կիևից պահանջում է ճանաչել կորցրած տարածքները և փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության մեջ։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի բանագնացները նախ հանդիպել են Ռուսաստանի նախագահի հետ, ապա մեկնել Կիև՝ ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։