Առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը կանգնե...

«Նախագահ Քոչարյանին մեղադրում են 20 տարի առաջ Կառավարության որոշումները վավերացնելու մեջ։ Մի բան, ինչը չանելու այլ տարբերակ չի ունեցել, որովհետև օրենքն է այդպիսին եղել՝ 1995 թվականից, եթե չեմ սխալվում, մինչև 2005 թվականը։ Նախագահը պարտավոր է եղել վավերացնել Կառավարության որոշումները։

Հետո ինչի՞ մեջ են մեղադրում։ Ասում են, որ դու վավերացրել ես այն հաշվարկով, որ 10 տարի հետո, 20 տարի հետո քո որդին կարող է ինչ-որ բան ձեռք բերել և այլն, և այլն։

Հիմա այս մեղադրանքները, եթե անգամ ընդունենք, չգիտեմ, օրինական են, կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ է հիմա նախագահ Քոչարյանը գտնվում կալանքի տակ։ Սրա բացատրությունը չկա։

Դրա համար ենք մենք ասում, որ դա բացառապես պայմանավորված է նրանով, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանին սպասում են լուրջ զարգացումներ, և սա դիմադրությունը կոտրելու, դիմադրության օջախների ձևավորումը թույլ չտալու շրջանակներում է։

Այսինքն՝ սա ոչ թե ահազանգ է, և այս բոլոր ասուլիսները, զրույցները, հայտարարությունները նվիրված չեն նրան, որ՝ այ, տեսեք, նախագահ Քոչարյանին կալանավորել են։ Սա ահազանգ է, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը կանգնելու է լուրջ մարտահրավերների առջև»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։