Եվրապաշտոնյաները իրենք են բացահայտում Փաշինյա...

«Այո՛, ես ուրախ եմ, որ եվրապաշտոնյաները հենց իրենք են բացահայտում Նիկոլ Փաշինյանի սուտը։

Հայաստանը չի դառնալու Եվրամիության անդամ առաջիկա տասնամյակում, 20-ամյակում։ Եվ նաև կեղծիք է, որ 2029 թվականին վիզաների ազատականացման գործընթացն ամբողջական փուլ է մտնելու, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց վիզայի ճամփորդելու են Եվրոպա։

Ես նաև մի դիտարկում եմ ուզում անել։ Մեր քաղաքացիները շատ հաճախ Եվրամիությանն անդամակցությունն ասոցացնում են վիզաների ազատականացման հետ։ Դրանք, ըստ էության, երկու տարբեր գործընթացներ են։ Բայց, այո՛, երեկ հայտարարություն եղավ, որ 2029 թվականին իրատեսական չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնում, վստահեցնում էր, նաև հայտարարություններ էր անում և Կառավարության ծրագրում ամրագրում էր, որ այդ գործընթացը 2029 թվականին կյանքի կկոչվի»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։