ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներով իրանական ավի...

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իրանական ավիաընկերություններին ծառայություններ մատուցող օտարերկրյա կազմակերպությունները կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների։

«Օտարերկրյա կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որ իրենց իրավասության տակ գտնվող ընկերությունները չմատուցեն ծառայություններ այդ ինքնաթիռներին, ներառյալ՝ ավիացիոն վառելիքի, սննդի, վայրէջքի վճարների կամ սպասարկման ապահովումը», - ասել է Բեսենթը X սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ։

Նա նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «չի տատանվի միջոցներ ձեռնարկել իրանական ընկերությունների հետ գործարք կնքող կամ դրանց հետ գործարք կնքող ցանկացած երրորդ կողմի դեմ»։

Անցյալ ուրբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է պատժամիջոցները Չինաստանի, ԱՄԷ-ի, Լիբերիայի, Պանամայի, Վիետնամի, Վիրջինյան կղզիների, Կայմանյան կղզիների և Մարշալյան կղզիների իրավասության տակ գտնվող 20 ընկերությունների, ինչպես նաև Իրանի հետ կապված 19 նավթատար նավերի նկատմամբ։ Ցանկում ներառված էր Hengli Petrochemical-ը՝ Չինաստանի ամենամեծ նավթաքիմիական համալիրը։