ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻՀՊԿ-ի կողմից...

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցների ցուցակում ներառել է 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք, նրա տվյալներով, կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Չինաստանին նավթի վաճառքի հետ: Այս մասին նշված է վարչության տարածած հայտարարության մեջ։

«OFAC-ն այսօր պատժամիջոցներ է սահմանում 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Չինաստան իրանական նավթի վաճառքի և մատակարարումների գործում ԻՀՊԿ-ին նրանց տրամադրած աջակցության համար», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության՝ այս նավթի վաճառքից ստացված օգուտն օգտագործվում է «սպառազինությունների մշակման, Իրանի կողմից վերահսկվող ահաբեկչական խմբավորումներին աջակցության և իրանական անվտանգության ուժերի ֆինանսավորման համար»։

Պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի երեք քաղաքացի և ԱՄԷ-ի, Չինաստանի և Օմանի ինն ընկերություն։

Պատժամիջոցները «Տնտեսական ցասում» ծրագրի մի մասն են՝ ուղղված Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելուն։ ԱՄՆ-ն Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած իր ռազմական գործողությունն անվանել է «Էպիկական ցասում»։