Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել այն անձանց դեմ, որոնք, իր համոզմամբ, նպաստում են Եմենի զինված ուժերի, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի ֆինանսավորմանը և այդ ուժերին ապրանքների մատակարարմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել իր ձեռքի տակ եղած գործիքակազմը՝ թիրախավորելու նրանց, ովքեր «անօրինական բեռներ են ուղարկում՝ հօգուտ ահաբեկչական խմբավորումների»։
«Պատժամիջոցներն ուղղված են վեց իրավաբանական անձանց, մեկ ֆիզիկական անձի ու երկու լցանավի դեմ, որոնք տեղակայված կամ գրանցված են Լիբերիայում, Հնդկաստանում, Վիետնամում, Լիբանանում ու Քուվեյթում և զբաղվում են ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերին, հութիներին և «Հեզբոլլահ»-ին ապրանքների մատակարարման աջակցությամբ և ֆինանսական գործարքներով», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։