ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային 400 մլն դոլար...

ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային տրամադրել վերջին մի քանի ամիսների ընթացքում 400 մլն դոլար ընդհանուր գումարի ռազմական օգնության առաջին փաթեթը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Վաշինգտոնի ռազմական օգնության վերջին տրանշը՝ 250 միլիոն դոլարի չափով, Կիևին է ուղարկվել 2023 թվականի դեկտեմբերին՝ Կոնգրեսի կողմից 2022 թվականին հաստատված միջոցներից։