ԱՄՆ-ն մտահոգված է ՌԴ-ում հյուսիսկորեական զորք...

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հակամարտությանը ԿԺԴՀ-ի «ուղղակի մասնակցության» կապակցությամբ, երբ Փհենյանը հաստատել է Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին լուրը, և կոչ է արել Հյուսիսային Կորեայի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, հաղորդել է Sky News-ը։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հերոսներ էր անվանել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի դեմ կռվող ԿԺԴՀ զինվորներին։

Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ «Կորեայի ժողովրդական բանակի ստորաբաժանումները մասնակցել են Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինական զորքերի դեմ ռազմական գործողություններին»։ Նա շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի զինվորականներին և իր երախտագիտությունը՝ Կիմ Չեն Ընին։