ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել 130․000 ԱՄՆ դոլա...

Դեսպան Քվինն առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի և մարզային պաշտոնյաների հետ միասին ներկա գտնվեց Սպիտակի պոլիկլինիկային ժամանակակից բժշկական սարքավորումներ փոխանցելու պաշտոնական միջոցառմանը։

Դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Մարդասիրական, աղետների ու քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում ապահովվել է 130․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ ձեռք բերելու մասնագիտական բժշկական սարքավորումներ, որոնք կծառայեն Լոռու և Շիրակի մարզերի բուժառուներին։ Ծրագրի շրջանակում Սպիտակի վերականգնողական կենտրոնում նաև ձևավորվել է սենսորային թերապիայի սենյակ աուտիզմ ունեցող երեխաների համար։