«ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունները դիտար...

Վաշինգտոնը Երևանի հետ հարաբերությունները դիտարկում է Մոսկվայի հետ առճակատման համատեքստում, ինչը վտանգավոր է և կարող է իրական վնաս հասցնել ՀՀ-ՌԴ կապերին. նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «24 news»-ի հետ հարցազրույցում։

«Ցավոք, մեր հարաբերությունները դառնում են ավելի լայն դիմակայության օբյեկտ, և դա չի թաքցվում նույն ԱՄՆ-ի կողմից։ Նրանք բացեիբաց խոսում են այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում են հենց Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում։ Դա շատ վատ է, շատ վտանգավոր, դա իսկապես կարող է իրական վնաս հասցնել մեր հարաբերություններին, եթե հայկական կողմից չկա բավարար քաղաքական կամք՝ պաշտպանելու մեր հարաբերությունների ողջ ծավալը, որը շատ կարևոր է հասարակ մարդկանց համար», - նշել է նա։