ԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել Հու...

Ամերիկյան հինգերորդ սերնդի F-35A Lightning II կործանիչների խումբը ժամանել է հունական Անդրավիդա բազա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Ramstein Flag 2024 զորավարժություններին։ Այս մասին հայտնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն ՆԱՏՕ-ի միացյալ օդային հրամանատարության ղեկավարությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ը։ Դրանց կմասնակցեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 12 երկրների օդուժը։

Ըստ Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության՝ Ramstein Flag 2024 զորավարժությունների նպատակն է բարելավել ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ մարտական կարողությունները, ներառյալ ինտեգրված օդային և հակահրթիռային պաշտպանության կիրառումը:

Ինչպես նշել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերը, Ramstein Flag 2024 զորավարժությունները ցույց կտան ՆԱՏՕ-ի հավաքական նվիրվածությունը խաղաղությանը և անվտանգությանը, հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում: