ԱՄՆ-ն և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում լիակատ...

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը առաջիկա շաբաթվա ընթացքում լիակատար գերակայություն կապահովեն Իրանի օդային տարածքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմաօդային ուժերը «լիովին կվերահսկեն Իրանի երկինքը և անվիճելի օդային գերակայություն կհաստատեն»։ Նախարարն ընդգծել է, որ դա տեղի կունենա «մի քանի օրից՝ մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում»։

Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում են Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել ավելի ոչ առաջադեմ զինամթերք, որոնց պաշարները գործնականում անսահմանափակ են։

«Մենք կկիրառենք 500, 1000 և 2000 ֆունտ քաշով լազերային և GPS ուղղորդմամբ բարձր ճշգրտության ռումբեր, որոնց պաշարները մեզ մոտ գրեթե անսպառ են։ Նախկինում մենք օգտագործել ենք ավելի առաջադեմ զինամթերք, սակայն այժմ դրանց անհրաժեշտությունը չկա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ բարձր տեխնոլոգիական սպառազինության պաշարները, ներառյալ Patriot հրթիռները, մնում են շատ բարձր մակարդակի վրա։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն սկսում է առավել խորը հարվածներ հասցնել Իրանի տարածքին։