
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115%-ով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115%-ով, ինչի արդյունքում ամերիկյան ապրանքների համար կգործեն 10% մաքսատուրքեր:
Ջեյմիսոն Գրիրը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մաքսատուրքերի նվազեցման մասին հայտարարել են մայիսի 12-ին Ժնևում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ կողմերը կշարունակեն խորհրդակցությունները և կքննարկեն առևտրի ոլորտում առկա խնդիրները։
Ավելի վաղ թե՛ ամերիկյան, թե՛ չինական կողմերը մայիսի 10-11-ին Ժնևում անցկացված բանակցություններում առաջընթաց էին արձանագրել։